• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է Կիպրոսի Ազգային Առաջնորդարան

13 մայիսի, 2022

Մայիսի 11-ին Կիպրոսում աշխատանքային այցելությամբ գտնվող Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելեց Կիպրոսի Ազգային Առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցավ Կիպրոսի Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաճեանի և Կիպրոսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունելով ներկաներին ներկայացրեց Կիպրոս իր այցելության նպատակները և հանդիպումների օրակարգը։ Հանգամանալից կերպով անդրադարձավ իր առաքելության, առաջիկայում նախատեսվող մի շարք ձեռանրկներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև հայ-կիպրական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց Կիպրոսի հասարակության մեջ և երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում կիպրահայության կարևոր դերը, հատկապես՝ տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանեց ներկաների բոլոր հարցերին։

Հանդիպմանն ներկա էին Կիպրոսի Խորհրդարանի Պետական Ներկայացուցիչ՝ Վարդգես Մահտեսեանը, Կիպրոսում ՀՀ պատվավոր հյուպատոս Մարտին Մինասյանը, Նիկոսիայի Հոգևոր Հովիվ՝ Տ. Մոմիկ Քհն. Հապեշեանը, Թեմի Պատգամովորական Ժողովի ատենապետն ու անդամները, Ազգային Վարչության ատենապետն ու անդամները, կառոյցների, կուսակցությունների, կրթական, մշակութային, մարզական միությունների ատենապետերը, ներկայացուցիչները եւ անդամները, Նարեկ Վարժարանի հոգաբարձութեան ատենապետը, անդամները, տնօրենուհին եւ տեղական հայկական մամուլի խմբագիրները։ա

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: